Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես չկա COVID-19, բնակիչներին կոչ են արել դիմակներ կրել

16:27   19 Հոկտեմբեր 2020    322

Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես գրանցված չեն կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր, առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարությունը բնակիչներին կոչ է արել կրել պաշտպանական դիմակներ և պահպանել հեռավորություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Նման խորհրդով բժշկական գերատեսչությունից հաղորդագրություն են ստացել «Ալթին Ասիր» ազգային բջջային օպերատորի բաժանորդները:

«Ձեր առողջությունն ամրապնդելու համար խորհուրդ ենք տալիս կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ են, պահպանել երկու մետր հեռավորություն, ինչպես նաև պահպանել անձնական հիգիենայի կանոնները»,- ասված է Թուրքմենստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները