Նիդերլանդներում բարերն ու ռեստորանները դատի են տվել երկրի կառավարությանը կորոնավիրուսային միջոցների պատճառով

16:51   19 Հոկտեմբեր 2020    307

Նիդերլանդներում բարերն ու ռեստորանների 30 սեփականատերեր դատի են տվել երկրի կառավարությանը կորոնավիրուսային միջոցների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշման համաձայն, որն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, բոլոր բարերն ու ռեստորանները փակվել են 4 շաբաթով: Բացառություն են կազմել հյուրանոցները, որոնք կարող են իրենց ռեստորաններում սպասարկել հյուրերին:

Հյուրանոցառեստորանային բիզնեսի թագավորական ասոցիացիայի կարծիքով՝ այդ որոշումն անարդար է ոլորտի նկատմամբ, որը, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, պատասխանատվություն է կրում վարակվածների ընդհանուր թվի միայն 1,8%-ի համար:

Երեքշաբթի Հաագայի շրջանային դատարանը որոշում կկայացնի, թե արդյոք ձեռնարկատերերը կկարողանան չհետեւել կառավարության որոշմանը:

Գարնանը, երբ կրկին փակվեցին ռեստորանները, հյուրանոցառեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հայց ներկայացրեցին՝ պահանջելով մեղմել սահմանափակումները, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ  


Վերնագիրի այլ պիտակները