ԼՂ հարցն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում

17:56   19 Հոկտեմբեր 2020    780

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Փակ խորհրդակցությունները կսկսվեն Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Интерфакс-ին հայտնել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին։

Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել էր նաև սեպտեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները Ադրբեջանին և Հայաստանին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները