British Petroleum նավթային ընկերությունը աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում

19:08   19 Հոկտեմբեր 2020    558

Բրիտանական նավթային British Petroleum կորպորացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հանդես է եկել հօգուտ Ադրբեջանի:

Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կազմակերպության ներկայացուցիչը գրել է, որ խորապես վշտացած է Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկատվությունից: Բացի այդ՝ նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Նամակում Ջոնսն աջակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար նրանց պայքարում:

Նա նշել է, որ այն ժամանակահատվածում, որն ինքը չափազանց կարևոր է համարում Ադրբեջանի համար, BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:

Հիշեցնենք, որ BP–ն Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է. խոշոր նավթահանքը «Շահ Դենիզն» է։ Ածխաջրածին արտահանելու համար կառուցվել է «Հարավային գազային միջանցք»–ը, որը ներառում է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտյան գաղամուղը, Տրանսադրիատիկ գազամուղը և այլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: British-Petroleum   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները