Վրաստանի տնտեսությունը չի դիմանա կորոնավիրուսի պատճառով երկրորդ լոքդաունին. Գախարիա

19:17   19 Հոկտեմբեր 2020    356

Վրաստանի կառավարությունը չի կարող կարանտինային խիստ միջոցներ կիրառել բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար, քանի որ երկրի տնտեսությունը չի դիմանա երկրորդ նման հարվածին:

Այս մասին հոկտեմբերի 19-ի ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. հայտնում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

«Առաջին ալիքի ժամանակ մենք ճիշտ գնահատեցինք մեր ռեսուրսները, ցավալի որոշում կայացրեցինք և հայտարարեցինք բավականին կոշտ լոքդաունի մասին, բայց եկեք չմոռանանք, որ այդ ժամանակ երկրում դիմակների պակաս կար: Հետո մենք անցկացրինք 200 թեստ, երբ աշխարհը ոչ մի գիտելիք չուներ այս վիրուսի մասին»,- ասել է Գախարիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ այժմ տարբեր երկրներում դիմակ կրելը ճանաչվել է որպես կորոնավիրուսից պաշտպանվելու ավելի օպտիմալ միջոց, քան խիստ կարանտինը: Այս առումով, ըստ Գախարիայի, փոխվել է կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության ռազմավարությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Վրաստանը գրանցել էր կորոնավիրուսի վարակման հակառեկորդ`1192 դեպք. դա գրեթե 25%-ով ավելի է, քան նախորդ օրվա ցուցանիշը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները