Եվրահանձնաժողովը ստեղծել է Եվրամիությունում վարակման քարտեզ. հիմնական գույնը կարմիրն է

19:48   19 Հոկտեմբեր 2020    306

Երկուշաբթի Եվրահանձնաժողովը համավարակի ողջ ընթացքում առաջին անգամ սկսել է հրապարակել Եվրամիության միասնական սանիտարական քարտեզը, որը ձեւավորվել է համընդհանուր եվրոպական չափորոշիչների հիման վրա:

Քարտեզը հրապարակվել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպայի երկրների եւ տարածաշրջանների քարտեզն օգտագործում է գունային կոդեր վերջին երկու շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու հաշվարկով մեկ օրում վարակման նոր դեպքերի միջին թիվը պատկերելու համար: Եվրամիության տարածքի մեկ երրորդը՝ 19 պետություններ, ներկվել են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ վերջին երկու շաբաթում այդտեղ գրանցվել է օրական միջինում 150 նոր դեպք 100 հազար բնակչության թվով: Այդ քարտեզի ստեղծումը միջոցառումներից մեկն է, որոնք պետք է պարզեցնեն Եվրոպայում տեղաշարժման եւ կարանտինի կարգը, ինչպես նաեւ թույլ տան բաց թողնել ներքին սահմանները համավարակի երկրորդ ալիքի պայմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրամիությանն անհրաժեշտ էր 7 ամիս մարտից ի վեր, որպեսզի համաձայնեցնի միասնական մոտեցումը սանիտարական իրավիճակի շուրջ տարածաշրջանները դասաարգելու համար: Համավարակի դեմ պայքարի միասնական մոտեցումը համաձայնացնելու դեպքում հիմնական խնդիրն այն փաստն էր, որ ինչպես սանիտարական, այնպես էլ սահմանամերձ վերահսկողության հարցերը գտնվում են ԵՄ երկրների ազգային կառավարությունների վարույթում, այլ ոչ Բրյուսելի հսկողության ներքո:

Համաեվրոպական «կարմիր գոտում» են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան (մինչեւ տարեվերջ, երբ կավարտվի Brexit-ի անցումային փուլը, այն դիտարկվում է որպես ԵՄ մաս), Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Մալթան, Ռումինիան եւ Բուլղարիայի մեծ մասը:

Ռուսաստանում այդ ցուցանիշը (14 օրվա ընթացքում 100 մարդու թվով նոր դեպքերի միջինի վիճակագրական թիվը), կիրառելի չէ, սակայն եթե հաշվենք օրական պաշտոնական ցուցանիշը, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 5-18-ը, այդ թիվը կազմում է շուրջ 9 դեպք:

Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից ի վեր աշխարհում վարակվել է շուրջ 40 մլն, մահացել՝ ավելի քան 1,11 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրահանձնաժողով  


Վերնագիրի այլ պիտակները