Չիլիում խաղաղ ցույցերը վերածվել են կողոպուտի, անկարգությունների եւ եկեղեցիների հրկիզման

20:26   19 Հոկտեմբեր 2020    340

Տասնյակ հազարավոր չիլիացիներ հավաքվել են Սանտյագոյի կենտրոնական հրապարակում:

Անցած տարի այս օրը Չիլիում ավելի քան 30 մարդ է զոհվել զանգվածային ցույցերի հետեւանքով:

Այսօր անցակցած խաղաղ ցույցերը վերածվել են կողոպուտի, անկարգությունների եւ եկեղեցիների հրկիզման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

CNN-ի հաղորդմամբ՝ մարդիկ ցույցի են դուրս եկել Չիլիի բոլոր քաղաքներում: Շատերը կոչ են արել կողմ քվեարկել սահմանադրության չեղարկմանը, որը պահանջում էին նաեւ 2019-ին:

Ուշ երեկոյան ներքին գործերի նախարար Վիկտոր Պերեսը չիլիացիներին կոչ է արել տարաձայնությունները լուծել հոկտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ:

«Նրանք, ովքեր բռնություն են գործադրում, չեն ցանկանում, որպեսզի չիլիացիներն իրենց խնդիրները լուծել ժողովրդավարական միջոցներով»,-ասել է Պերեսը:

Դիմակավորված անձինք ներխուժել են ոստիկանական շենք եւ եկեղեցի: Երեկոյան վանդալները հարձակում են գործել Սանտյագոյի մեկ այլ եկեղեցու վրա եւ հրկիզել այն:

Անկարգությունների հետ կապված ժամանակավորապես փակվել է մետրոյի ավելի քան 15 կայարան: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել:

Ոստիկանության գնահատմամբ՝ Սանտյագոյում հավաքվել է մոտ 25 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները