«Ադրբեջանը հավատարիմ է կարգավորման սկզբունքներին». Իլհամ Ալիև

21:14   19 Հոկտեմբեր 2020    591

Մենք մեղավոր չենք, որ իրավիճակը դեռ թեժ փուլում է: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է կարգավորման սկզբունքներին: Այս սկզբունքները մշակվել են երկարաժամկետ բանակցային գործընթացում: Իմ հրապարակային ելույթներում և ԶԼՄ-ների հետ վերջին շփումներում ես հաստատել եմ, որ եթե Հայաստանը կառուցողական պահվածք ցուցաբերի բանակցային գործընթացում, մենք վաղը պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս մասին Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան հրադադարի մասին հարցի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բայց հայտարարությունները, որոնք մենք Երեւանից լսել ենք, լիովին հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքներին: Հայաստանի ղեկավարությունը վերջերս շատ վտանգավոր հայտարարություններ է արել, որոնք փաստացի հերքում են հիմնական սկզբունքները: Սկզբունքորեն, Հայաստանի նոր ղեկավարության բոլոր գործողություններն ուղղված են բանակցային գործընթացը խաթարելուն: Ոչ թե այս գործընթացը թուլացնելու, այլ խախտելու համար: Ես խոսել եմ նրանց բազմաթիվ հայտարարությունների, սադրիչ գործողությունների և Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումների մասին: Ուստի, եթե հայկական կողմը վերջապես հասկանա, որ ռազմական սադրանքների ուղին նրանց տանում է դեպի աղետ, մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ», - հավելել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները