Կուման․ Մեսին կարող է ավելի լավ խաղալ

22:10   19 Հոկտեմբեր 2020    440

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է կատալոնական թիմի ավագ, 33-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Իսպանիայի առաջնության 4 խաղում նա խփել է 1 գոլ։

«Հնարավոր է՝ Լեոն հիմա կարող է ավելի լավ խաղալ, բայց նա երջանիկ է թիմում, լավ աշխատում է, ցանկանում է թիմակիցներին տանել առաջ։ Ես դժգոհ չեմ նրանից։ Չեմ կասկածում, որ առաջիկա հանդիպումներում կտեսնենք նրա լավագույն որակները։ Կան թիմային խաղը լավացնելու հնարավորություններ»,- Կումանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին կընդունի հունգարական «Ֆերենցվարոշին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները