Լրատվամիջոցները Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով հետաքննության նոր մանրամասներ են հրապարակել

23:44   19 Հոկտեմբեր 2020    349

Փարիզի մերձակայքումպատմության ուսուցչի վրա հարձակում գործած անձը կապի մեջ է եղել աշակերտներից մեկի հոր, ինչպես նաև իսլամիստ Աբդելհակիմ Սեֆրիուիի հետ, որոնք տեսանյութում բողոքել են ուսուցչից, պարզելու համար, թե ինչ է կատարվել դասարանում՝ հաղորդում է BFMTV- ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինչպես աշակերտուհու հայրը, այնպես էլ իսլամիստ Սեֆրիուն նախկինում հրապարակել են տեսանյութ, որտեղ նրանք բողոքում են սպանված ուսուցչից: Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալը նրանց հետ կապվել է սոցիալական ցանցերի միջոցով: Այս պահին, ըստ հեռուստաալիքի, հայտնի չէ՝ ուսուցչից բողոքող տեսանյութի հեղինակները արձագանքել են արդյոք հանցագործի հաղորդագրությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի արվարձանների հետախուզական ծառայության ներկայացուցիչները նախազգուշացրել են իշխանություններին ուսուցչի սպանության գործում իսլամիստ Աբդելհակիմ Սեֆրիուիի ներգրավվածության մասին:

Այս պահին ինչպես աղջկա հայրը, այնպես էլ Սեֆրիուն կալանավորված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները