Իրանում հակառեկորդ է գրանցվել կորոնավիրուսից ամենօրյա մահվան դեպքերի թվով

00:35   20 Հոկտեմբեր 2020    403

Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին ասել է, որ անցած օրվա ընթացքում երկրում 337 մարդ է մահացել COVID-19 կորովավիրուսային վարակից:

Իրանում COVID-19-ից օրական մահացության այս թիվն ամենաբարձրն է երկրում համաճարակի սկզբից ի վեր:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում մահացել է 337 հիվանդ, իսկ մահվան ընդհանուր թիվը հասել է 30712-ի»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը:

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 534.631-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները