ԱՄՆ-ը կարող է Սուդանին հանել ահաբեկչությանը հովանավորողների ցուցակից

01:08   20 Հոկտեմբեր 2020    340

Թրամփի վարչակազմը մոտ է Խարթումին ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից հանելու համաձայնությանը Սուդանի հետ, եւ առաջիկա օրերին համապատասխան հայտարարություն կարող է արվել:

Գործարքը կարող է հանգեցնել նաեւ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Սուդանի համաձայնությանը, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ մանրամասները դեռ մշակվում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսրայելի եւ արաբական եւս մեկ երկրի մերձեցումը հնարավորություն կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոսել դիվանագիտական նոր նվաճումների մասին, քանի որ նա ձգտում է վերընտրվել նոյեմբերի 3-ին:

Սուդանը ահաբեկչության հովանավոր-պետություն ճանաչելը կապվում է տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ, ինչը դժվարացնում է անցումային կառավարության համար անհապաղ անհրաժեշտ պարտքերի բեռի մեղմացումը եւ արտասահմանյան ֆինանսավորում ստանալը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները