ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը

08:03   20 Հոկտեմբեր 2020    605

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:

ТАСС գործակալության հաղորդմամբ այս մասին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոկտեմբերին Խորհրդում նախագահող ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբեզնյան :

«Այժմ անհրաժեշտ է ապահովել կատարումը (հրադադարի -խմբ.), դա ամենաառաջնային հարցն է, քանի որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել»,- նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովել:

«Այս հարցն, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Խորհուրդը բավականին միակարծիք էր մոտեցումների հարցում»,- ասել է ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա բացատրեց, որ տարածաշրջան ՄԱԿ-ի մշտադիտարկում իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ անհրաժեշտ կլիներ»: «Դա արագ գործընթաց չէ»,- նշել է դիվանագետը: «Հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը Ադրբեջանի եւ Հայաստանի կոլեգաների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրականացնել այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբեզյան:

Դիվանագետը չի բացառել, որ մշտադիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել եւս, որ այս կառույցն է իրականացնում կարգավորման գործընթացը: «Թե ով կլինի այնտեղ եւ ինչ կարգավիճակում, դեռ մնում է քննարկվող հարցերից մեկը»,- ավելացրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները