Ռուսաստանն զբաղեցնում է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

08:15   20 Հոկտեմբեր 2020    360

Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով:

Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:

«Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եժլովան նաեւ նշել է, որ կորոնավիրուսի թեստավորում է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ է մյուս երկրների համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները