ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկըլ է Ղարաբաղի հարցը

09:17   20 Հոկտեմբեր 2020    594

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ապահովման կարևորությունը:

Hayatsk.info–ն, ՏԱՍՍ-ին հղումով հայտնում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, որը նախագահում է Անվտանգության խորհուրդը, լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի հարցով դռնփակ հանդիպման արդյունքների մասին:

Ռուս դիվանագետը շեշտել է, որ հրադադարի ռեժիմի ապահովումը կարևոր է, քանի որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, բայց չի իրականացվել: Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ նրա, հիմնական խնդիրն այն է, թե ինչպես վերահսկել հրադադարի ռեժիմի իրականացումը. «Իհարկե, այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, իսկ Անվտանգության խորհուրդը բավականին ընդհանուր դիրքորոշում ունի իր մոտեցումների վերաբերյալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները