Թրամփն ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանին «աղետ» է անվանել

09:59   20 Հոկտեմբեր 2020    281

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել երկրի առողջապահական համակարգի ղեկավարությանը, այդ թվում գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին։

«Ամերիկացիները հոգնել են լսել Ֆաուչիին և սխալներ թույլ տված բոլոր այդ հիմարներին»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ եթե Ֆաուչիին լսեր, իրենք կորոնավիրուսից կես մլն մահ կունենային։ Թրամփն «աղետ» է անվանել իմունաբանին, ով մտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան աշխատանքային խմբի կազմի մեջ։

Էնթոնի Ֆաուչին, ով 1984 թվականից ղեկավարում է Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը, բազմիցս կոչ է արել համաքաղաքացիներին լուրջ վերաբերվել նոր վարակին։

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել 40.6 մլն մարդու մոտ, որից 8․4 միլիոնը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Աշխարհում մահվան 1․1 մլն դեպքերից 225 հազարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները