ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է ավելի քան 30 մլն ընտրող

10:16   20 Հոկտեմբեր 2020    309

Մինչ նոյեմբերին կայանալիք ընտրություններն ԱՄՆ-ում արդեն ավելի քան 30 մլն քաղաքացի վաղաժամ քվեարկել է։

Վաղաժամ քվեարկած ընտրողների թվով առաջատարը Տեխասն է, որտեղ արդեն իր ընտրությունը կատարել է 4 064 685 ամերիկացի։ Տեխասին հաջորդում են Կալիֆորնիան (3 037 970), Ֆլորիդան (2 509 245) և Հյուսիսային Կարոլինան (1 526 973)։

Համապատասխան հաշվարկների մասին հայտնում է United States Elections Project պորտալը։

Նոյեմբերի 3-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքներով կընտրվի նախագահ ու փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 անդամները, 13 նահանգապետեր և տեղական իշխանության մարմիններ։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները