Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղը

10:37   20 Հոկտեմբեր 2020    372

Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Շահ Մահմուդ Քուրեշին հեռախոսազրույց են ունեցել:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի ԱԳՆ թվիթերյան էջում:

Նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկկողմ հարաբերություններ, այդ թվում ՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա լարվածությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները