7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

11:02   20 Հոկտեմբեր 2020    278

Ալյասկայի ափերի մոտ 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան:

Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ քաղաքից մոտավորապես 107 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Չիգնիկում, Ունալաշկայում, Մանոկոտակում, Հարավային Նակնեկում և Քենայի թերակղզում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցունամիի առաջացման վտանգ կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալյասկա  


Վերնագիրի այլ պիտակները