Խոսնակ. «Ադրբեջանը միշտ իր կողքին է զգացել Թուրքիային»

11:33   20 Հոկտեմբեր 2020    488

Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունն ու եղբայրությունը անսասան են և հավերժ:

Այս մասին այսօր կայացած նստաշրջանը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, հաղորդում է Hayatsk.info-ն:

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Մուստաֆա Շանթոփի մասնակցությամբ նիստին Գաֆարովան ասել է, որ Ադրբեջանը միշտ զգացել է Թուրքիային իր կողքին:

Խոսնակը նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքներին ի պատասխան մեր բանակի հակահարձակողական գործողությունների ընթացքում աշխարհը կրկին ականատես եղավ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությանը:

«Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանի այս արդար հարցում կանգնած է մեր երկրի կողքին: Այսօր Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի խոսնակ Մուստաֆա Շանթոփի ներկայությունը երկու երկրների եղբայրության մեկ այլ օրինակ է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները