«Windows» 10-ի հերթական թարմացումները կարող են խափանել համակարգչի աշխատանքը

13:48   20 Հոկտեմբեր 2020    297

«Windows» 10 օպերացիոն համակարգի թարմացումներում, որոնք թողարկվել են 2020 թվականի հոկտեմբերին, տարբեր սխալներ եւ բագեր կան, որոնք համակարգիչների աշխատանքի խափանման են հանգեցնում` ընդհուպ մինչեւ «մահվան կապույտ էկրանը»:

Ըստ «TechRadar» պորտալի` այս բողոքները մասայական բնույթ են կրում:

KB4579311 եւ KB4577671 թարմացումները, որոնք Microsoft-ը սկսել էր տարածել հոկտեմբերի 13-ին, ավելի վաղ հայտնաբերված մի շարք սխալների եւ խոցելի կողմերի շտկումներ էին ներառում, հայտնում է Prime-ը:

Այս թարմացումները տեղադրել փորձող օգտվողները բախվել են սխալների մասին նախազգուշացումների հետ: Թարմացումը ներբեռնելու մի քանի փորձերը ոչնչի չեն հանգեցրել:

Որոշ օգտվողների համար վնասը նվազագույն էր. Նրանց ընդամենը հաղորդագրություն է եկել տեղադրման ընթացքում սխալի մասին: Մյուսների դեպքում տարբեր տեսակի անսարքություններ են առաջացել` ձայնի հետ կապված խնդրից մինչեւ այսպես կոչված «մահվան կապույտ էկրանը»:

Տեղադրել այս թարմացումները Microsoft-ի մեջ խորհուրդ չի տրվում: Ընկերությունը խոստացել է պարզել, թե որն է տեղի ունեցածի պատճառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows  


Վերնագիրի այլ պիտակները