Շենթոփ. «Ղարաբաղում կբարձրացվի եռագույն Ադրբեջանի դրոշը»

12:02   20 Հոկտեմբեր 2020    525

Միջազգային հանրությունը աչք է փակում Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի ու խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ահաբեկչության վրա:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը, ով այսօր ելույթ է ունեցել խորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է Hayatsk.infoHayatsk.info-ն:

Խորհրդարանի նախագահն ասաց, որ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ անարդարացի ճնշումների են սկսել Ադրբեջանի վրա:

Շենթոփը նշել է, որ Թուրքիան պայքարելու է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դեմ անարդար հարձակումների դեմ և միշտ կանգնելու է եղբայրական երկրի կողքին ՝ Ադրբեջանի այս արդար գործում:

«Մենք հավատում ենք, որ հաղթած ադրբեջանական բանակը կազատի բոլոր գրավյալ տարածքները, իսկ Ղարաբաղում կբարձրացվի եռագույն ադրբեջանական դրոշը: Ղարաբաղը Ադրբեջանն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները