Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է երկուստեք սառեցնել միջուկային զինանոցը

16:26   20 Հոկտեմբեր 2020    246

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի (ՀՍԿՊ) մեկ տարով երկարաձգման դեպքում «սառեցնել» միջուկային մարտալիցքերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն ավելի վաղ մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) երկարաձգելու մասին։

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները