Ղազախստանի դեսպանը դատապարտեց Գյանջայի վրա հարձակումը

16:33   20 Հոկտեմբեր 2020    641

Ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ, որը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերջան Աբդիկարիմովը, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Հաշվի առնելով միջազգային մարդասիրական օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ես անմարդկային և անընդունելի եմ համարում քաղաքների, նրանց բնակիչների և քաղաքացիական օբյեկտների գնդակոցումը: Այդ կապակցությամբ ես խստորեն դատապարտում եմ Գյանջայի վրա հերթական հրթիռային հարձակումը և խաղաղ բնակիչների, այդ թվում ՝ անմեղ երեխաների մահը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան-դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները