Իլհամ Ալիեւ. «Մենք ռազմի դաշտում վրեժ ենք լուծում մեր նահատակների համար»

16:40   20 Հոկտեմբեր 2020    697

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չեն աշխատել:

Մենք մեծ ջանքեր ենք գործադրել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Չմիավորման շարժումը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և այլ կազմակերպություններ ընդունեցին բանաձեւը:

Մեր և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը սատարում է նաև մեր սահմանների, ինքնիշխանության և մեր երկրի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությանը: Դա է այս հակամարտության կարգավորման հիմքը:

Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը իր հաջորդ ուղերձում ժողովրդին, հաղորդում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարն ասաել է. «Հայաստանի ղեկավարությունը գիշեր-ցերեկ զանգահարում ու նամակներ է ուղարկում բոլոր միջազգային կազմակերպություններին, հայտարարություններ անում, ինչո՞ւ ձայն չեք բարձրացնում: Ինչպե՞ս կարող են նրանք իրենց ձայնը լսելի դարձնել: Նրանք արդեն ընդունել են այդ բանաձևերը և որոշումները, իսկ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում միջազգային հանրության կողմից ճանաչված իր տարածքում: Մենք ոչ մի գործողություն չենք իրականացնում Հայաստանում: Մենք նման ծրագրեր չունենք: Չնայած նրանք երկու անգամ ռմբակոծեցին Գյանջան Հայաստանի տարածքից: Մենք չարձագանքեցինք իրենց կերպ: Մենք պատասխանեցինք ռազմի դաշտում, և ես ասացի, որ մարտի դաշտում վրեժխնդիր կլինենք նրանցից: Միջազգային կազմակերպություններում մեր գործունեության հիմնական նպատակը այս իրավական դաշտի կատարելագործումն ու ընդլայնումն էր, և մենք կարողացանք դրան հասնել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները