Պատմության մեջ առաջին անգամ ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Իսրայել՝ պայմանագրեր ստորագրելու համար

16:54   20 Հոկտեմբեր 2020    328

Պատմության մեջ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իսրայել՝ մի շարք համաձայնագրեր ստորագրելու և բանակցելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս հանդիպումները հեռարձակելու է Kan հեռուստաալիքը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բեն-Գուրիոն օդանավակայանում կդիմավորի ԱՄԷ-ի պատվիրակությանը` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև նրանց հետ ժամանող ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին:

Գործակալության տվյալներով, հանդիպումից հետո տեղի կունենա «ավիահաղորդակցության, ներդրումների պաշտպանության, առանց վիզայի ռեժիմի ներդրման, գիտության ու տեխնոլոգիաների» վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման արարողություն:

Ավելի վաղ ԱՄՆ-ում Սպիտակ տանը ԱՄԷ-ի, Բահրեյնի և Իսրայելի միջև ստորագրվել էր պատմական համաձայնագիր: Երկու արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց Թել Ավիվը հրաժարվել է Հորդանանի Պաղեստինյան Արևմտյան ափը գրավելու ծրագրերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները