Իրանը հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժություն է նախատեսում անցկացնել

17:40   20 Հոկտեմբեր 2020    322

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են զորավարժություն անցկացնել, որն ընդգրկում են երկրի տարածքների կեսից ավելին: Հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժության ղեկավար, գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է, որ «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի օրը։

Գեներալի խոսքերով՝ զորավարժությունը, որում ներգրավված են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ուղղված է մարտական ​​պատրաստվածության բարձրացմանը և զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունների համախմբմանը իրական պատերազմի պայմաններում:

Զորավարժության ղեկավարի խոսքերով՝ առաջիկա զորավարժությունը կներառի տարբեր տեսակի հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմական սարքավորումներ, կապի համակարգեր, որոնք հակազդում են օդային սպառնալիքներին փոքր, միջին և մեծ բարձրություններում: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է օդ բարձրացնել կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները