Աստղագետները հայտնաբերել են մոլորակներ, որտեղ կյանքի համար ավելի հարմար պայմաններ կան

17:55   20 Հոկտեմբեր 2020    298

Տիեզերքում կան մոլորակներ, որոնց վրա կյանքի համար ավելի լավ պայմաններ կան, քան Երկրում: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի և գերմանացի աստղագետները: Նրանց կողմից կատարված հետազոտությունների արդյունքները հրապարակել է Astrobiology. պարբերականը:

Աստղագետները 4,5 հազար հայտնի էկզոմոլորակների համար ջերմաստիճանի, խոնավության և միջավայրի այլ գործոնների հետազոտություններ են կատարել: Առանձնացրել են դրանցից 24-ը, որոնք չափսերով ավելի մեծ են, որտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը ավելի բարձր են, քան Երկիր մոլորակի վրա: Այդ մոլորակները պտտվում են դանդաղ փոփոխվող աստղերի շուրջը, որտեղ կյանքի շարունակականությունը մեծ է:

Բոլոր 24 մոլորակները գտնվում են մեզանից 100 լուսային տարի հեռավորության վրա և ապագայում դրանք հնարավոր կլինի հետազոտել ՆԱՍԱ-ի տիեզերական աստղադիտակներով:
«Նոր աստղադիտակների կիրառմամբ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ տեղեկություններ ստանալ և դրա համար կարևոր է ընտրել ճիշտ նշանակետ: Մենք պետք է կենտրոնանանք այն մոլորակների հետազոտության վրա, որտեղ կյանքի համար ավելի լավ պայմաններ կան: Չպետք է սահմանափակվենք երկրորդ Երկիր գտնելու փնտրտուքով, որովհետև հնարավոր է կան կյանքի համար ավելի հարմար մոլորակներ, քան մերն է»,- Վաշինգտոնի համալսարանը մեջբերել է հետազոտական աշխատանքների ղեկավար պրոֆեսոր Դիրկ Շուլց-Մակուխի խոսքերը:

Կեպլերյան աստղերի արխիվներից ընտրվել են Երկիր մոլորակի տիպին պատկանող աստղային համակարգեր: Միևնույն ժամանակ, հետազոտողներին ավելի շատ հետաքրքրում են երկարակյաց К տիպի գաճաճ աստղեր, ինչպես նաև G տիպի աստղեր, ինչպիսին է նաև արևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները