ԱՄՆ-ն դատի է տվել Google-ին շուկան մոնոպոլիզացնելու համար

19:20   20 Հոկտեմբեր 2020    339

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Google ընկերության, մեղադրելով վերջինիս մենատիրության մեջ։

Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ մեղադրանքի, Google-ը մեղադրվում է օնլայն որոնողական ոլորտում գերակա դիրքի չարաշահման, մրցակցության ոչնչացման եւ շուկայի մոնոպոլիզացման մեջ, որով վնաս է հասցվել սպառողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միաժամանակ նաեւ տեխնոլոգիական ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ հեռախոս արտադրող ընկերություններին վճարում է գումար այն բանի համար, որ իր արտադրած որոնողական համակարգը։ Նշենք որ ներկայումս Google-ի սեփականատեր Alphabet ընկերության շուկայական արժեքը կազմում է մեկ տրիլիոն դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները