Լրագրողի սպանության մեղադրանքով դատապարտված դանիացի գյուտարարը բանտից փախուստ է կատարել

21:00   20 Հոկտեմբեր 2020    269

Դանիացի լրագրողի մասնատման մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված դանիացի գյուտարար Պետեր Մադսենը բանտից փախուստ է կատարել։

Այս մասին տեղեկացնում է Copenhagen Post պարբերականը։

Նշվում է, որ Մադսենը բանտից անհետացել է 10։00-ի սահմաններում։ Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը Ալբերտսլուն շրջանում է, նրա վրա, հավանաբար, պայթուցիկ սարքով գոտի կա։ Նաեւ հավանականություն կա, որ մոտը ատրճանակ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ներկայումս չարագործը շրջապատված է ոստիկան դիպուկահարներով։

2017 թվականի օոգոստոսի 10-ին շվեդ լրագրող Կիմ Վալը հոդված գրելու նպատակով ուղեւորության էր մեկնել Nautilus սուզանավով, որը Մադսենը ինքնուրույն էր կառուցել։ Դրանից հետո աղջիկն անհետացել էր, այդ մասին ոստիկանությանը հայտնել էր նրա ընկերը։ Ընդ որում՝ Մադսենն ինքը, ում փրկել էին սուզանավից եւ ձերբակալել, պնդել էր, որ աղջկան իջեցրել է կղզիներից մեկում։ Ոստիկաններն ավելի ուշ գտել էին աղջկա մասնատված մարմինը։ Մադսենը լրագրողի սպանության համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները