ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

21:06   20 Հոկտեմբեր 2020    516

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Հեզա Անդրեաս դոն Հաիրը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը:

«Կայացել է կարծիքների եւ գնահատականների օգտակար փոխանակում, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների հետ: Հաստատվել է բոլոր հայտարարությունների կատարման անայլընտրանքությունը, որոնք ընդունվել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քննարկման այլ թեմաներից է եղել իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում, ինչպես նաեւ ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները