Լավրով. Պարսից ծոցի տարածաշրջանը ապակայունացման վտանգավոր միտումների ազդեցության տակ է գտնվում

21:19   20 Հոկտեմբեր 2020    287

Պարսից ծոցի տարածաշրջանը ապակայունացման վտանգավոր միտումների ազդեցության տակ է գտնվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հետեւի իրավիճակին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով տեսահամաժողովի ձեւաչափով ՄԱԿ-ի ԱԽ բարձր մակարդակով դեբատների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Պարսից ծոցի շրջանում անկայուն վիճակը ապակայունացնող ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա: Դրանից ելնելով՝ կարծում ենք, որ հարցը պետք է գտնվի ՄԱԿ-ի ԱԽ մշտական ուշադրության կենտրոնում, որը պատասխանատու է միջազգային խաղաղության եւ անվտանգության աջակցման համար»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի միջնորդական դերը կարող է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում:

«Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի ԱԽ 598-րդ բանաձեւում գլխավոր քարտուղարին հանձնարարվում է համագործակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ անվտանգության եւ կայունության ամրապնդման համար»,-նշել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ փոխադարձ կշտամբանքներից, ճնշման քաղաքականությունից եւ պատժամիջոցներից հրաժարումը իրագործելի է:

«Միակողմանի գործողությունների փորձերը, ինչը մենք նկատում ենք, աճում են, դրանք փակուղային են: Սխալական է շանտաժի պրակտիկան, դեմոնիզացիան եւ միակողմանի մեղադրանքները: Անհրաժեշտ է զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից, ճնշմումներից, վերջնագրերից, պատժամիջոցների կիրառումից: Նույնիսկ լարվածության մթնոլորտում դա իրագործելի է: Մենք դրանում համոզված ենք»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները