ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է բանակցելու Իրանի հետ` նոր համաձայնագիր քննարկելու նպատակով

21:32   20 Հոկտեմբեր 2020    266

ԱՄՆ-ը պատրաստակամ է նստելու Իրանի հետ բանակցային սեղանի շուրջ՝ չնայած իրենց կողմից իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը՝ տեսանյութի ֆորմատով ելույթ ունենալով Պարսից ծոցում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում: Հանդիպումն անցկացվում է ռուսական նախաձեռնությամբ, որը վարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շարունակելով վախի ու սարսափ սերմանող ռեժիմի վրա առավելագույն ճնշման մեր արշավը՝ մենք պատրաստ ենք Իրանի հետ բանակցելու համապարփակ համաձայնագրի շուրջ, ինչպես նախանշել է պետքարտուղար Պոմպեոն»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք էր հայտնել, որ իր վերընտրվելու դեպքում Իրանը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ նոր համապարփակ համաձայնագիր կնքելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները