Մելատոնինը կարող է ազդել կորոնավիրուսի վրա. հետազոտություն

23:02   20 Հոկտեմբեր 2020    393

Մելատոնինը կարող է ազդել կորոնավիրուսի ընթացքի վրա՝ պարզել են Կոլումբիական համալսարանի գիտնականները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտների հոսպիտալացման 800 դեպք, բոլոր այդ պացիենտները միացված են եղել ԹԱՕ սարքերին:

Պարզվել է, որ հիվանդության ընթացքի վրա դրական է ազդում մելատոնինը, որի ներարկումը մեծացրել է վերակենդանացման բաժանմունքում ողջ մնալու շանսերը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մելատոնին ստացած պացիենտների շրջանում մահացության թիվը 10 անգամ քիչ է եղել:

Նման էֆեկտ է նկատվել նաեւ հակաբորբոքային դեքսամետազոն, տրազոդոն, բենզոդիազեպին եւ կվետիապին ընդունելուց հետո:

Գիտնականները դեռ հստակ չգիտեն՝ այդ իրավիճակում կոնկրետ ինչպես է աշխատում մելատոնինը, որը պատասխանատու է քնի կարգավորման համար: Հնարավոր է, որ այն օգնում է ճնշել բորբոքումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելատոնին  


Վերնագիրի այլ պիտակները