ԱՄՆ-ն ողջունում է ՀՍԿՊ-ն երկարաձգելու Ռուսաստանի պատրաստակամությունը

23:26   20 Հոկտեմբեր 2020    299

ԱՄՆ-ն ողջունում է հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը (ՀՍԿՊ) երկարաձգելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք գնահատում ենք միջուկային սպառազինությունների հսկողության հարցում առաջընթացի հասնելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակմությունը: ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել համաձայնագրի վավերացումը ստորագրելու համար: Ակնկալում ենք, որ Ռուսաստանն իր դիվանագետներին կլիազորի դա անել»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ»,-նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը երկարաձգելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները