Հնդկաստանի կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի դարձնել բոլոր քաղաքացիների համար

01:07   21 Հոկտեմբեր 2020    307

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հայտնվելուն պես հասանելի դարձնել բոլոր քաղաքացիների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Նա քաղաքացիներին կոչ է արել շարունակել դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորդ հասկանաք, որ կորոնավիրուսի դեմ մեր պայքարում չի կարելի կանգ առնել»,-ասել է Մոդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները