Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող է աճել ևս 2-3 շաբաթ

01:23   21 Հոկտեմբեր 2020    327

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ-ի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արտահաստիքային գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը։

«Որքան երկար այն (հիվանդացության աճը – ծանոթ. խմբ.) կտեւի, բավականին բարդ է կանխատեսել, որովհետեւ մենք առաջին անգամ ենք մտել սուր շնչառական վիրուսային վարակի վերելքի սեզոն (…): Մենք հուսով ենք, որ աճի շարունակումը կլինի ոչ երկարատեւ, բայց (…) այդ մոդելի գիտական հիմանվորումներ առայժմ չկան: Բայց մենք հույս ունենք , որ դա կլինի 2 – 3 շաբաթ, գուցե, (երբ) ինչ-որ աճ դեռ շարունակվի, այնուհետեւ աստիճանական կայունացում կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի առողջապահության համակարգը կհաղթահարի կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, քանի որ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ փորձ գարնանը կուտակվել է, կարծում է Չուլանովը:

«Կհաղթահարի՞ արդյոք առողջապահության համակարգը: Անշուշտ, կհաղթահարի, որովհետեւ առողջապահության համակարգը պատրաստված էր տակավին ապրիլ – մայիսի շրջանում, երբ վարակի նախորդ աճն էր, եւ մենք ստացանք լրացուցիչ մահճակալների ծավալման փորձ, ապահովեցինք անհատական պաշտպանության միջոցների, անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը, հիվանդանոցները հանդերձվեցին անհրաժեշտ սարքավորանքով:

Ուստի մենք այժմ մինանշանակորեն լավ պատրաստ ենք, եւ բժիշկները բոլոր տարածաշրջաններում ընդհանրապես դա նշում են, որ հիվանդացության այս աճը, թեւ այն նույնիսկ եղավ ավելի բարձր, քան ապրիլ – մայիսին, բայց մենք այն հաղթահրում ենք ավելի հեշտ, որովհետեւ արդեն փորձ է կուտակված եւ փաստորեն անհրաժեշտ բժշկական իրերի պակաս չկա»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները