Google-ն ընկերության դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցը «խորապես սխալ» է համարում

01:36   21 Հոկտեմբեր 2020    300

Google-ն ընկերության դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցը «խորապես սխալ» է համարում:

«Ամերիկայի հակամենաշնորհային օրենքը կոչված է աջակցել ինովացիաներին եւ օգնել սպառողներին, այլ ոչ թե փոխել խաղի կանոնները հօգուտ որոշ մրցակիցների կամ մարդկանց համար դժվարացնել իրենց ուզած ծառայությունները ստանալը»,- ասել է Google-ի ավագ փոխնախագահ Քենթ Ուոքերը:

Արդարադատության նախարարության եւ 11 նահանգների հայցը պնդում է, որ Google-ն օգտագործել է շուկայի վրա իր ազդեցությունը, այդ թվում տարածման մասին համաձայնագրերի միջոցով, եւ որոնման համակարգի համար առաջատար դեր ապահովել ինտերնետ-բրաուզերներում։

Google-ը հայտարարել է, որ այդ համաձայնագրերը, որոնցով ինքը որոնողական գովազդից իր եկամուտներն է կիսում Apple-ի նման մատակարարների հետ, օգնում են սուբսիդավորել հեռախոսները:

Ուոքերը ասում է, որ ընկերությունները կարող են ունենալ նաեւ այլ որոնման համակարգեր, բայց օգտվողները բազմիցս նախընտրել են Google-ի որոնման գործիքները: Նրա խոսքով՝ սպառողները, ովքեր նախընտրում են այլընտրանք, կարող են փոխել որոնման լռելյայն գործիքը iPhone-ում եւ այլ սարքերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները