Տոկիոյում կազմկոմիտեն գնահատել է կիբեռսպառնալիքի մակարդակը Օլիմպիական խաղերի համար

08:17   21 Հոկտեմբեր 2020    234

Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա։

«Օլիմպիադայի կազմակերպման լույսով մենք նախապատրաստվում եւ միջոցներ ենք ձեռնարկում: Կազմկոմիտեին պատկանող թվային հարթակների վրա անընդմեջ տարբեր մասշտաբի գրոհներ են կատարվում, բայց վերջին տարիներին վնաս, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ աշխատանքի վրա, չի եղել»,-NHK հեռուստաալիքը մեջբերում է Օլիմպիադայի կազմկոմիտեի հայտարարությունը:

Միեւնույն ժամանակ այն բանի առնչությամբ, թե կազմկոմիտեին արդյոք հայտնի է եղել նշված կիբեռգրոհների մասին, կոմիտեն հայտարարել է, որ «չի կարող մանրամասներ հրապարակել, որոնք վերաբերում են կիբեռանվտանգության միջոցառումներին», բայց կշարունակի փոխգործակցությունը «համապատասխան կառույցների հետ՝ անվտանգության միջոցներն ապահովելու համար»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել էր այն պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ թշնամական կիբեռակտիվության մեջ, որոնք Տոկիոյում նախապատրաստում էին Օլիմպիական խաղերը: Ռուսաստանը չի ընդունում հաքերական գրոհների մեջ Լոնդոնի կողմից մեղադրանքները. Ռուսաստանի գերատեսչություններն իրենք են մշտապես բախվում դրանց հետ, այն ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովն ավելի վաղ նույնպես հերքել է մեղադրանքները, հայտարարելով, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այդ իրադրության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները