Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 900 հազարին. RT

08:41   21 Հոկտեմբեր 2020    235

Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5788 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է RT-ն:

Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Մեքսիկայում կորոնավիրուսից մինչ այժմ մահացել է 86 893 մարդ, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 860 714-ի:

Համավարակի սկզբից ի վեր լատինաամերիկյան երկրում ավելի քան 627 հազար մարդ է բուժվել կորոնավիրուսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները