Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել. RT

08:58   21 Հոկտեմբեր 2020    217

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 874 նոր դեպք է արձանագրվել, հայտնում է RT-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Հաղորդվում է, որ համավարակի սկզբից մինչ այժմ եվրոպական այս երկրում կորոնավիրուսով վարակման 434 449 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին մեկ օրում 89 վարակակիր է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվն, այդպիսով, հասել է 36 705-ի: Ավելի քան 255 հազար վարակակիր ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները