Պիեռ Բույոյան հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր իրավահաջորդին սպանելու համար

09:21   21 Հոկտեմբեր 2020    215

1993 թվականին իր իրավահաջորդի սպանության համար Բուրունդիի նախկին նախագահ Պիեռ Բույոյան հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Բույոյան դատապարտվել է «պետության ղեկավարի վրա հարձակվելու» համար՝ կապված հեղաշրջման ընթացքում առաջին ժողովրդավարական ընտրված նախագահ Մելխիոր Նդադայեի սպանությանը նրա մասնակցության հետ, ինչը երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եւս 18 բարձրաստիճան զինվորականներ եւ Բույոյային մոտ կանգնած քաղաքացիական անձինք են դատապարտվել նման պատժի:

Ներկայումս Բույոյան Աֆրիկյան միության ներկայացուցիչն է Մալիում եւ հարգված գործիչ է ինչպես մայրցամաքում, այնպես էլ արտերկրում:

1962 թվականին Բելգիայից անկախացումից հետո Բուրունդիում հուտու մեծամասնության եւ տուտսի փոքրամասնության միջեւ լարվածությունը բազմիցս սրվել է՝ հանգեցնելով զանգվածային սպանությունների:

Տուտսի Բույոյան 1987-ին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում:

Նա հրաժարական է տվեց 1993-ին երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններում, որոնցում հաղթեց հուտու Նդադայեն: Վերջինս սպանվեց ընդամենը չորս ամիս անց հեղաշրջման փորձի հետեւանքով:

Սպանությունը հանգեցրեց բազմամյա քաղաքացիական պատերազմի երկու էթնիկ խմբերի միջեւ, որի ընթացքում մինչեւ 2006-ին դրա ավարտը սպանվել էր շուրջ 300 000 մարդ:

1996 - 2003 թվականներին պետական հեղաշրջումից հետո Բույոյան կրկին դարձավ նախագահ:

2018-ի նոյեմբերին Բուրունդին Բույոյային ձերբակալման միջազգային օրդեր տվեց, որը նա անվանեց որպես «եւս մեկ շեղող քայլ՝ ուղղված նրան, որ թաղվեն այն ցավոտ, չլուծված խնդիրները», որոնք առաջացել են 2015-ի վիճահարույց ընտրություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուրունդի  


Վերնագիրի այլ պիտակները