ԱՄՆ-ը կավելացնի հրթիռների քանակը Եվրոպայում և Ասիայում

09:14   21 Հոկտեմբեր 2020    242

ԱՄՆ-ը կավելացնի միջին և փոքր հեռահարության հրթիռների քանակը Եվրոպայում և Ասիայում՝ Չինաստանին և Ռուսաստանին հավասարվելու համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

«Չինաստանը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ թվով՝ ավելի քան 1000 միջին և փոքր հեռահարության հրթիռներ է տեղակայել: Եվ Ռուսաստանը նույնպես այդպես է արել, և նրանք դա արել են՝ խախտելով «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագիրը, – ասել է Էսպերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է նման ուժեր տեղակայել Եվրոպայում և Ասիայում:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագիրը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները