Մնացականյանը կրկին Մոսկվայում է

09:36   21 Հոկտեմբեր 2020    615

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա:

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նագդալյանը, հաղորդում է Hayatsk.info-ն: Նագդալյանը մանրամասներ չի հայտնում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զոհրաբ-Մնացականյան  


Վերնագիրի այլ պիտակները