Սպանված Ջամալ Խաշոգջիի հարսնացուն հայց է ներկայացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի դեմ

10:18   21 Հոկտեմբեր 2020    241

Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն դաշնային հայց է ներկայացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի դեմ՝ նրան մեղադրելով այն բանում, որ նա ինքն է անձամբ դաժան սպանության հրաման տվել, որպեսզի լռեցնի սաուդյան կառավարության հայտնի քննադատին:

Դատական հայցը ներկայացվել է Վաշինգտոնում՝ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Չենգիզի եւ «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար այժմ» (DAWN) իրավապաշտպան կազմակերպության անունից, որը Խաշոգջին հիմնել էր մահվանից անմիջապես առաջ: Այնտեղ հիշատակվում է արքայազն Մուհամմեդը եւ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ մի շարք աշխատակիցներ, ովքեր մեղադրվում են «դաժան եւ լկտի հանցագործության» մեջ:

«Ջամալը հավատում էր, որ Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, եւ ես հավատում եմ քաղաքացիական արդարադատության ամերիկյան համակարգին՝ արդարության հասնելու համար»,- ասել է Չենգիզը:

Խաշոգջին անհետացել էր 2018-ի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Նա պետք է փաստաթղթեր ստանար, որոնք թույլ կտային ամուսնանալ Չենգիզի հետ: Ոչ ոք նրան այլեւս չի տեսել:

Թուրք պաշտոնյաները պնդում են, որ Խաշոգջին սպանվել ու անդամահատվել է հյուպատոսության շենքում: Նրա մարմինը չի հայտնաբերվել: Թուրքիան, որը, կարծես, գաղտնալսել էր հյուպատոսությունը, սպանության աուդիոձայնագրությունները փոխանցել է հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ԿՀՎ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշոգջի  


Վերնագիրի այլ պիտակները