Էրդողան. Թուրքիան աջակցել և աջակցելու է Ադրբեջանի պայքարին՝ հանուն օկուպացված հողերի ազատագրման

10:24   21 Հոկտեմբեր 2020    681

Նախարարների մասնակցությամբ անցկացված հերթական նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցել և աջակցելու է Ադրբեջանի պայքարին՝ հանուն օկուպացված հողերի ազատագրման՝

Նա ընդգծել է, որ Անկարան իր աջակցության ձեռքն է մեկնում բոլոր նրանց, ովքեր աջակցության համար դիմում են Թուրքիային՝ Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա:

«Եթե նայենք մեր տարածաշրջանին, ապա կտեսնենք, որ երկար տարիների ընթացքում Թուրքիան իշխել է այստեղ: Թուրքիան խաղաղություն, հանգստություն է ուզում, սակայն նրանք ուզում են մեր երկրին ներքաշեն մեր տարածաշրջանի բոլոր հակամարտությունների մեջ: Նրանք չեն հասնի իրենց նպատակին: Մենք կկտրենք բոլոր նրանց ձեռքը, ովքեր սպառնան մեր հայրենիքին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները