Բայդեն կրտսերի մոտ անչափահասների լուսանկարներ են գտել․ Թրամփի փաստաբան

11:00   21 Հոկտեմբեր 2020    233

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու նոութբուքում սեռական բնույթի նյութեր են հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Washington Examiner թերթը:

Նշվում է, որ այդ նյութերը կապված են անչափահասների հետ:

Բայդենի որդին՝ Հանթերը, իբր գրել է իր հորը, որ իր եղբոր այրին՝ Հելի Բայդենը, մեղադրում է Հանթերին անչափահասների հետ ոչ պատշաճ վարքի մեջ: Նրան դուր չէր եկել, որ մերկ Հանթերը Facetime- ում զրուցել էր 14 տարեկան աղջկա հետ:

Բացի այդ, ըստ փաստաբանի, Բայդեն կրտսերի համակարգչում անչափահաս աղջիկների բազմաթիվ լուսանկարներ են հայտնաբերվել:

Ջուլիանին հավելել է, որ այդ նյութերը ոստիկանություն է ուղարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները