Ռուսաստանում վնասազերծվել է կեղծ ծխախոտների վաճառքով զբաղվող հանցախումբ

13:26   21 Հոկտեմբեր 2020    350

Ռուսաստանում Անվտանգության Դաշնային ծառայության, Քննչական կոմիտեի եւ ՆԳ նախարարության համատեղ ջանքերով վնասազերծվել է հանցախումբ, որը զբաղվել է կեղծ ծխախոտների իրացմամբ։

Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, որը մեջբերել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ձերբակալված են հանցախմբի պարագլուխները։

Հայտնի է, որ երկու տարում հանցախումբն իրացրել է երեք հարյուր միլիոն ռուբլու կեղծ ծխախոտ։ Հանցախմբի վնասազերծման հատուկ գործողությունն իրականացվել է Յարոսլավլի մարզում։ Հատուկ գործողության ընթացքում առգրավվել է նաեւ 30 միլիոն ռուբլու ընդհանուր արժեքով՝ 1 միլիոն տուփ չմակնշված կեղծ ծխախոտ, դրամական կանխիկ միջոցներ՝ 20 միլիոն ռուբլու չափով։

Պարզվել է, որ կեղծ ծխախոտը հանցախումբն իրացրել է Ռուսաստանի 11 ռեգիոններում, այդ թվում՝ Վորոնեժի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Աստրախանի, Բրյանսկի, Սմոլենսկի, Տոմսկի, Իվանովսկի, Վլադիմիրի մարզերում, Ստավրոպոլի երկրամասում եւ Դաղստանում։ Հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները