Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել Է օրական 300-ը

16:04   21 Հոկտեմբեր 2020    304

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառվ մահացու վախճանների թիվը մեկ օրում հասել Է 317-ի՝ մեկ օր առաջվա 269-ի դիմաց:

Դա առավելագույնն Է ամբողջ համավարակի ընթացքում, հետեւում Է Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից:

Ընդամենը կորոնավիրուսի պատճառով մահացել Է 24 952 մարդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) իջել Է մինչեւ 1,72 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 15 700-ով՝ մինչեւ 1 447 335: Մեկ օր առաջ երկրում հայտնաբերել են համավարակի սկզբից ի վեր առավելագույն՝ 16 319 դեպք: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների թվի աճը նույնպես նվազել Է եւ կազմել 1,1 տոկոս:

Առողջացած հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, մեկ օրում ավելացել Է 10 952-ով, դա առավելագույնն Է հուլիսի 24-ից ի վեր: Ընդամենը վարակից բուժվել Է 1 096 560 հիվանդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը կրճատվել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 75,8 տոկոսը: Մեկ օրում դուրս Է գրվել 2 365 ապաքինված հիվանդ Մոսկվայում, 445-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 343-ը Սանկտ Պետերբուրգում, 339-ը Սվերդլովսկի մարզում, 309-ը՝ Մոսկվայի մարզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները