Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք, 14 մահ

13:53   21 Հոկտեմբեր 2020    237

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 21 208 դեպք: Ապաքինվել է ևս 337 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9003:

Կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 172:

Կարանտինի ռեժիմում է մնում 6 582 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 2 895-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները